ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են իրավիճակը Սիրիայում: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Քննարկման առանցքում իրավիճակ էր Սիրիայում, այդ թվում նաև ռուս-ամերիկյան համագործակցության քննարկումը ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում», — ասել են ԱԳՆ-ում: