28.11.2024
Մեդվեդև. Ռուս- թուրքական հարաբերությունների բարդ ժամանակաշրջանն արդեն հաղթահարված է
prev Նախորդ նորություն

Ինչպե՞ս կարձագանքի Երեւանը, եթե Թբիլիսին Բաքվին վաճառի հայ-ռուսական գազամուղի վրացական հատվածը

Եթե անգամ Վրաստանը վաճառքի հանի հայ-ռուսական գազամուղի վրացական հատվածի ակցիաների 25 տոկոսը, ապա այստեղ ոչ մի վտանգ չկա Հայաստանի համար: Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց, թե ինչպես է կառավարությունը վերաբերում ադրբեջանական SOCAR ընկերության պատրաստակամությանը՝ գնելու Վրաստանի «Նավթի ու գազի կորպորացիա» պետական ընկերության ակցիաների 25 տոկոսը, հայտնում է tert.am-ը:

Պատգամավորն իր մտահոգությունը հայտնեց, որ Ադրբեջանն այսպիսով նպատակ ունի շրջափակման ենթարկել տարածաշրջանը։ «Եթե գործընթացը ստանա ամենաանցանկալի ընթացքը, ապա ինչպիսի՞ն կլինի մեր կառավարության դիրքորոշումը, եթե առաջիկա օրերին գազամուղը հանվի աճուրդի»,- հարցրեց նա։

Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, թե նախ վստահ չէ, որ այդ գործարքը շուտով կլինի, ապա հավելեց, որ տրանզիտ ապահովող խողովակի 25 տոկոսի տերը լինելով՝ ադրբեջանական կողմը դժվար թե մտահոգություն առաջացնի։

Պատգամավորը շարունակեց հետաքրքրվել, թե ի՞նչ քայլեր կանի կառավարությունը, եթե Վրաստանը որոշի գազամուղն ամբողջությամբ վաճառել:

«Եթե նման զարգացում լինի, մենք գիտենք, թե ինչ արգումենտներ ունենք մեր հարևան երկրի հետ խոսելու։ Եթե 25 տոկոս սեփականությունը վաճառելու դեպքում մենք անհանգստություն արտահայտենք, ապա վտանգ ունենք առնվազն ոչ կոռեկտ գտնվելու, որովհետև դա իրենց սեփականությունն է և իրենք մեկ քառորդն են վաճառում, բայց եթե զարգացումներ լինեն, մենք մեր արգումենտները կներկայացնենք»,-ասաց նա։