28.11.2024
ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին տրամաբանական էր. վարչապետ
prev Նախորդ նորություն

Լավրով. Գրոհայինները, որոնք կհրաժարվեն հեռանալ Հալեպից, կոչնչացվեն

Գրոհայինները, որոնք կհրաժարվեն հեռանալ Հալեպից, կոչնչացվեն: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ամեն դեպքում, եթե ինչ-որ մեկը հրաժարվի դուրս գալ բարի կամքով, կոչնչացվի, այդպես եմ հասկանում: Այստեղ այլ ելք չկա»,-ասել է նա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ բանակցությունների ավարտին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն, որպես դեկտեմբերի 2-ին Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հանդիպման զարգացում՝ «ամերիկյան կողմի առաջարկով Ժնևում առաջիկա օրերին կսկսվի ռուս և ամերիկացի փորձագետների աշխատանքն Արևելյան Հալեպի հարցով»: Հանդիպման նպատակն է բոլոր գրոհայինների հեռացումը Հալեպի արևելյան թաղամասերից: Հարկ կլինի նաև համաձայնեցնել երթուղիներն ու ժամկետները: Հենց որ դա տեղի ունենա, ուժի մեջ կմտնի հրադադարի ռեժիմը` նրանց տարհանումն ապահովելու համար»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: