28.11.2024
Փորձագետ. Չավուշօղլուն Բաքվում քննարկելու է ղարաբաղյան հարցն ու էներգետիկ համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում ընդդիմությունը սոցիալական ընդվզում է կանխատեսում

Ադրբեջանում հասարակությունը իշխանություններից պահանջում է չեղարկել գազի եւ էլեկտրաէներգիայի բարձրացման մասին որոշումը։

Ինչպես հայտնում է contact.az–ը, պետական հեռուստաալիքները, տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցները փորձում են հանգստացնել քաղաքացիներին՝ ասելով, թե թանկացումը չի վերաբերի աղքատ բնակիչներին։ Անգամ թվեր են բերում, թե ադրբեջանցիների 62 տոկոսին թանկացումը չի վերաբերի։ Սակայն «Թուրան»–ի վերլուծաբանները կարծում են, որ Ադրբեջանում գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման համար հիմքեր չկան, քանի որ «Ադրբեջանը էներգակիրների արտադրող է, որոնք էժան են։ Հանքավայրից մինչեւ սպառողին գազի մատակարարումը 10 դոլար է արժենում եւ հետեւաբար դրա տեսակարար կշիռը էլեկտրաէներգիայի արտադրության ինքնարժեքում չնչին է։ Գազի եւ էլեկտրաէներգիայի եվրոպական եւ ադրբեջանական գների համապատասխան վերլուծությունը ցույց է տալիս հետեւյալը.

Եվրոպայում էլեկտրաէներգիայի գինը կրկնակի թանկ է, սակայն գազի ինքնարժեքը 25 անգամ բարձր է, քան Ադրբեջանում։ Միջին աշխատավարձը Հունաստանում 1800 դոլար է, իսկ Ադրբեջանում՝ 250 դոլար»։

«Թուրանում» կարծում են, որ սակագների բարձրացումը անպայման շղթայական ռեակցիայի կհանգեցնի։ «Սակագների բարձրացումը գազի համար 1000 խ/մ–ի դիմաց մինչեւ 200 մանաթ, իսկ էլեկտրաէներգիայի սակագինը՝ մինչեւ 1 կՎտ-ի դիմաց 0.11 մանաթ կհանգեցնի ապրանքների եւ ծառայությունների թանկացմանը»։

Նշենք, որ Ադրբեջանում արդեն թանկացել է սննդամթերքը, իսկ հունվարի 1-ից հետագա թանակցումներ են սպասում։ «Գազի, լույսի եւ դեղամիջոցների թանկացումը կհանգեցնի սոցիալական իրավիճակի վատթարացմանը»,– կարծում են գործակալության վերլուծաբանները։