25.08.2026
ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ կհանդիպեն
18.12.2016
ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ կհանդիպեն

Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների՝ սիրիական հակամարտությանը նվիրված հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին: Այս մասին հայտնում է Tasnim գործակալույթունը հղում կատարելով Իրանի ԱԳՆ-ին: Նշվում է, որ հանդիպման վերաբերյալ պայամանավորվածությունը ձեռք է բերվել դեկտեմբերի 17-ին երեք երկրների արտաքին գործերի նախարարների միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցների արդյունքում: Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմեբրի 17-ին հեռախոսազրույց էր ունեցել իր թուրք և իրանցի պաշտոնակիցների՝ Մևլութ Չավուշօղլուի և Ջավադ Զարիֆի հետ: «Նախարարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, Հալեպի արևելյան շրջաններից խաղաղ բնակչության տարհանումը, ինչպես նաև երկրի մյուս շրջանների բնակչության խնդիրներին վերաբերող հարցեր»,- տեղեկացրել էր ռուսական դիվանագիտական գերատեսչությունը: Գործակալությունը հայտնում է, որ հանդիպման վերաբերյալ որոշում է կայացվել՝ հաշվի առնելով Սիրիայի տարածքում իրադարձությունների զարգացման արագությունը: Ավելի վաղ նշվել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ քննարկել է Աստանայում Սիրիայի հարցով հանդիպման անցկացումը: