7.06.2025
Թուրքիան եւ տարածաշրջանը 2016-ին. Անկարան դառնում է ավելի ագրեսիվ
prev Նախորդ նորություն

ՌԴ ԱԳՆ. Սիրիայում Ռուսաստանի դեսպանատունը նորից գնդակոծվել է ահաբեկիչների կողմից

Սիրիայում Ռուսաստանի դեսպանատունը նորից ենթարկվել է ահաբեկիչների գնդակոծությանը։ Ականներից մեկը, որը երջանիկ պատահականությամբ չի պայթել, ընկել է դեսպանատան ներքին բակում։ Երկրորդը՝ դեսպանատնից ոչ հեռու։ Չպայթած ականների վնասազերծման համար ներգրավվել են սակրավորներ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Մենք սա դիտարկում ենք որպես ծայրահեղականների հերթական սադրանք, որոնք դեմ են Սիրիայում խաղաղ կարգավորմանը։ Ստիպված ենք փաստել, որ ՌԴ դեսպանատանն ու դրա աշխատակիցներին շարունակում է սպառնալ իրական վտանգ այն ահաբեկչական խմբավորումների կողմից, որոնք Դամասկոսի մոտակա արվարձաններում են դարանակալել։ Դա եւս մեկ անգամ հաստատում է նման ահաբեկչականմ օջախները արագ վերացնելու խիստ անհրաժեշտությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ամերիկյան ուղեղային կենտրոններ. 2017թ.–ին ՀՀ–ի ու Ադրբեջանի միջև լայնածավալ պատերազմ է ծագելու
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին