27.11.2024
ԵԱՀԿ Մինսկի խումբն արձագանքում է հայ-ադրբեջանական սահմանի միջադեպին
prev Նախորդ նորություն

Պետական հեղաշրջումն իրականացրել ենք ոչ թե մենք, այլ՝ Իլհամ Ալիևը. Թալե Բագիրզադե

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունվարի 9-ին մեկնարկել են «Նարդարանի գործով» դատական գործընթացում փաստաբանների եզրափակիչ ելույթները։

Խոսքը 2015 թվականի նոյեմբերի 26-ին Նարդարանում ոստիկանության իրականացրած հատուկ գործողության մասին է, որով ձերբակալվածները մեղադրվում են սահմանադրական կարգը բռնի ձևով տապալելու, ահաբեկչության, սպանությունների, զենքն ապօրինի կրելու մեջ ։
Իր ելույթում «Մուսուլմանական միասնություն» շարժման առաջնորդ Թալեհ Բագիրզադեն կեղծիք է որակել դատախազի այն մեղադրանքը, թե իր նախկին ելույթներում հնչեցրել է հակապետական կոչեր։

Բագիրզադեն ընդգծել է, որ ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսոբովը միջամտել է դատական գործընթացին, իսկ Իլհամ Ալիևն անձամբ վերահսկել է գործընթացը.

«Ասում են, թե մենք պատրաստել ենք պետական հեղաշրջում, ցանկացել ենք բռնազավթել իշխանությունը։ Իրականում 11 տարվա ընթացքում պետությանը բռնաբարել են Ազգային անվտանգության նախարարությունն ու նրա գեներալները։ Թող Իլհամ Ալիևը լսի ինձ, սակայն նա ինքն է իրականացրել պետական հեղաշրջում»։

Դատական գործընթացը շարունակվելու է հունվարի 11-ին։

Պետական մեղադրողը Բագիրզադեի համար պահանջել է ցմահ ազատազրկում։ Մնացած 17 ամբաստանյալի համար դատախազը պահանջել է 10-20 տարվա ազատազրկում։