24.11.2024
Վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան ավտոբուսը, կան զոհեր
prev Նախորդ նորություն

Պուտինը հանձնարարել է ավիատրանսպորտ հատկացնել՝ ավտոբուսի վթարից տուժածներին Երևան տեղափոխելու համար

Հյուսիսային Օսեթիայում Մոսկվա-Երևան ավտոբուսի տուժածներին կարող են Երևան տեղափոխել ՌԴ ԱԻՆ հատուկ ինքնաթիռով:

«Նախատեսվում է, որ Բեսլան կժամանի ԱԻՆ ինքնաթիռը բժիշկներով, որոնք տեղում կպարզեն տուժածների առողջական վիճակն ու նրանց տեղափոխելու հնարավորությունը»,- ՏԱՍՍ-ին հաղորդել են ԱԻՆ-ից:

Նշվում է, որ տուժածներին կտեղափոխեն Երևան բուժումը ստանալու նպատակով: Ինքնաթիռը համալրված է անհրաժեշտ բժշկական սարքավորմամբ, որը թույլ է տալիս բուժօգնություն տրամադրել նաև թռիչքի ընթացքում:

Ավելի վաղ Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ տարածքային բաժանմունքի պետը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականով՝ ավիատրանսպորտ կտրամադրվի Երևան տեղափոխվելու ցանկություն հայտնած տուժածների համար: .

Այս պահի դրությամբ, հանրապետության բուժհաստատություններում գտնվում է հինգ մեծահասակ և չորս երեխաներ, մնացած ուղևորները, որոնք թեթև վնասվածքներ են ստացել, տեղափոխվել են Բեսլանում այդ նպատակով բացված ժամանակավոր ապաստարաններ: Նրանց թիվը 27 է:

Հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի փոխնախարարի ծնողները Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի տուժածների թվում են:

Հիշեցնենք, հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսը: Նախնական տվյալներով` վթարի հետևանքով կա 5 զոհ, 27 վիրավոր: