26.11.2024
Սատանովսկի. Իդլիբում ձևավորվելու է Ասադի դեմ պայքարող ահաբեկչական դիմադրություն
prev Նախորդ նորություն

Պետդեպ. Հարավային գազային հոսքը կազատի Եվրոպան Գազպրոմի մոնոպոլիայից

Հարավային գազային հոսքի նախագիծը կազատի Եվրոպան Գազպրոմի մոնոպոլիայից։ Այդ մասին Բաքվում հայտարարել է ԱՄՆ–ի պետքարտուղարության էներգետիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ամոս Հոքշթեյնը։

Նրա խոսքով, ԱՄՆ–ն բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Հարավային գազային միջանցքն այլընտրանքային աղբյուր է, որը թույլ կտա ապահովել Եվրոպայի էներգետիկ շուկայի մրցունակությունը։ Ադրբեջանն այդ հարցում կարևոր դեր ունի, փոպանցում է haqqin–ը։

Ըստ նրա, Իլհամ Ալիևի հետ հանդիպման ինքը ԱՄՆ–ի անունից հավաստիացրել է, որ անկած քաղաքական փոփոխություններից Վաշինգտոնը հավատարիմ է Հարավային գազային հոսքի կյանքի կոչմանը։