25.11.2024
Պետդեպ. Հարավային գազային հոսքը կազատի Եվրոպան Գազպրոմի մոնոպոլիայից
prev Նախորդ նորություն

Բաքուն Մոսկվայից երաշխիքներ է սպասում, որ Հայաստանը չի օգտագործի «Իսկանդեր»-ը

Բաքվում այսօր կկայանա ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի շրջանակում կողմերը քննարկելու են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները՝ այդ թվում նաև ռազմատեխնիկական ոլորտում:

Ինչպես նշում է Независимая Газета-ն, ռուսական պատվիրակությունը գլխավորում է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, որը Բաքու է ժամանել երեկ երեկոյան:

Նշվում է, որ Ռոգոզինը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և, ենթադրաբար, քննարկման առանցքային թեման է լինելու ռազմատեխնիկական համագործակցությունը:

Ադրբեջանցի ռազմական փորձագետ Նադիր Սակիթօղլուն նշել է, թե Բաքուն իրականում հանգիստ է վերաբերվել Հայաստանին «Իսկանդեր-Մ»-ը վաճառելու լուրին, քանի որ «Ռուսաստանն իրավասու է ինքնուրույն որոշել՝ ում և ինչ վաճառել»:

Սակայն, միևնույն ժամանակ, ադրբեջանցի փորձագետն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության համատեքստում Բաքուն իրավասու է Մոսկվայից երաշխիքներ ստանալ առ այն, որ Երևանին փոխանցված տեխնիկան, ռեակտիվ համակարգերն ու այլ զինատեսականեր չեն հայտնվի Ղարաբաղում: