26.11.2024
Փորձագետ. Տրամաբանական է, որ Բաքվի ու Թել–Ավիվի ռազմավարական կապերը կնյարդայնացնեն ՀՀ–ին ու Իրանին
prev Նախորդ նորություն

Սատանովսկի. Իդլիբում ձևավորվելու է Ասադի դեմ պայքարող ահաբեկչական դիմադրություն

Հալեպում իրավիճակը բավականին բարդ է, չնայած Արևելյան Հալեպի գրեթե ողջ տարածքը գտնում է սիրիական կառավարական ուժերի և նրանց դաշնակիցների կողմից։ Ռուսաստանցի զինվորականներն այնտեղ առկա են և թույլ չեն տալիս բախումներ կամ արյան վրեժ։ Այդ մասին հայտարարել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։

Նա նշել է, որ Արևելյան Հալեպից տասնյակ հազարով քաղաքացիական անձինք են դուրս գալիս։ Ահաբեկիչների զգալի մասը տեղափոխվում է դեպի Իդլիբ նահանգ, փոխանցում է riafan.ru կայքը։

Նրա խոսքով, այդ շրջանում վերջնական հանգստությունը դեռևս հեռավոր ապագայի հարց է։

Սատանովսկին ընդգծել է, որ Հալեպի մոտ պետք է կառուցել պաշտպանություն, քանի որ այժմ Իդլիբում գտնվում է 40-50.000 լավ պատրաստվախ գրոհայիններ։ Սատանովսկին հավելել է, որ Իդլիբում ձևավորվելու է Ասադի դեմ պայքարող ահաբեկչական դիմադրություն։