26.11.2024
Ադրբեջանի արտաքին առեւտրային շրջանառությունը կրճատվել է 18 տոկոսով
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Տրամաբանական է, որ Բաքվի ու Թել–Ավիվի ռազմավարական կապերը կնյարդայնացնեն ՀՀ–ին ու Իրանին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի այցն Ադրբեջան ընդգծել է երկկողմ հարաբերությունների փոխշահավետությունը։ Իսրայելը դիտարկում է Ադրբեջանը, որպես ռազմավարական գործընկերոջ։ Նեթանյահուի այցն ևս մեկ անգամ ընդգծեց Բաքվի ու Թել–Ավիվի հարաբերությունների ռազմավարական բնույթը։ Այդ մասին haqqin.az –ին հայտարարել է ՌԴ–ում և Ուկրաինայում Իսրայելի նախկին դեսպան, «Европа-Азия» ինստիտուտի ղեկավար Ցվի Մագենը։

Նա զարմանալի չի համարում այն հանգամանքը, որ Նեթանյահու այցը Բաքու նյարդայնացրել է ՀՀ–ին։ Ըստ նրա, ադրբեջանա–իսրայելական հարաբերությունները հաջող զարգանում են ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմական ոլորտներում։ Իսրայելը հանդիսանում է Ադրբեջան արդի զենքերի մատակարար, ինչը նպաստում է Բաքվի ռազմական ներուժի աճին`դա չի կարող չանհանգստացնել ՀՀ–ին։

Փորձագետը հավելել է, որ ադրբեջանա–իսրայելական հարաբերությունները անհանգստացնում են նաև Իրանին։