27.11.2024
Հայաստանը միացել է ՌԴ-ի եւ Բելառուսի «Պաշտպանական համակարգեր» խմբին
prev Նախորդ նորություն

Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի Եվրոպա մեկնել 2017-ի ապրիլից

2017-ի ապրիլից Վրաստանի քաղաքացիները կկարողանան Եվրոպա մեկնել առանց մուտքի արտոնագրի: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի Վրաստանի գծով զեկուցող Անդրես Մամիկինսը:

«2017-ի ապրիլի վերջից արդեն Վրաստանի քաղաքացիները կկարողանան Եվրոպա մեկնել առանց վիզաների»,-ասել է Մամիկինսը:

Պատգամավորը հայտարարել է, որ Եվրախորհրդարանը, այդ հարցով քվեարկություն կանցկացնի, հավանաբար, 2017-ի հունվարին կամ փետրվարին, հայտնում է «Գրուզիա online»-ը:

Հայտնի է նաև, որ Եվրամիության տպագիր հրատարակության մեջ հաղորդագրությունը Վրաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ կհրապարակվի մինչև ապրիլի 15-ը: