23.04.2025
Ադրբեջանում 2016-ի տարեկան գնաճը կազմել է 12 տոկոս
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն առաջիկայում նյութեր կներկայացնի Ռեշտ-Աստարա երկաթուղու ֆինանսավորման վերաբերյալ

Ռուսաստանը մշակում և իրանական կողմին կներկայացնի Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի ֆինանսավորման մասին առաջարկներ։ Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին նշված է Իրանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական համագործակցության հարցերով 13-րդ համատեղ հանձնաժողովի նիստի արդյունքներով ընդունված արձանագրությունում։

Դրանում նշված է, որ ռուսական կողմը հաստատել է, որ պատրաստ է մշակել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման վերաբերյալ նախագծի նյութերը և կողմերին ներկայացնել տվյալ նախագծի ֆինանսավորման հնարավոր պայմաններն ու իրագործման ժամկետը։

Արձանագրության համաձայն՝ կողմերը նաև պայմանավորվել են երեք ամսվա ընթացքում ներկայացնել իրենց այն ընկերություններին, որոնք օժտված են Իրանում երկաթուղային ռելսերի համատեղ արտադրության գործարան հիմնելու պոտենցիալով ու հնարավորություններով։

Ռեշտ-Աստարա երկաթուղին Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի բաղկացուցիչն է։ Նրա երկարությունը կազմում է 170 կիլոմետր։
Տնտեսագետներ. Ադրբեջանի բնակչությանը 2017–ին դժվար ժամանակներ են սպասվում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kavkazru.press
23.04.2025
Գործադիրը հատկացրել է լրացուցիչ 209 մլն դրամ անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին համար