26.11.2024
ՌԴ-ն առաջիկայում նյութեր կներկայացնի Ռեշտ-Աստարա երկաթուղու ֆինանսավորման վերաբերյալ
prev Նախորդ նորություն

Տնտեսագետներ. Ադրբեջանի բնակչությանը 2017–ին դժվար ժամանակներ են սպասվում

Մինչև 2025թ.–ը Ադրբեջանի կառավարությանը չի հաջողվի հասցնել նվազագույն աշխատավարձը`երկրում միջին աշխատավարձի 60%–ին։ Դա անիրատեսական ծրագիր է. Ադրբեջանի տնտեսության զարգացմանը ծրագիրը շատ հարցեր է պարունակում։ Այդ մասին Echo.Az–ին հայտարարել է, տնտեսագետ Օքթայ Ահվերդիևը։

Ըստ նրա, տնտեսական հատվածում իրավիճակն անընդհատ փոփոխվում է և այն անհնար է վերահսկել։ Աղքատ մարդիկ կան շատ երկրներում, իսկ կոնկրետ Ադրբեջանում աղքատների թիվն այս պահին կազմում է մոտ 20%։

Նրա խոսոով, աղքատության աճը կապված է տնտեսական անբարենպաստ պայմանների հետ, որը շարունակվում է արդեն մի քանի տարի։

Տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն հայտարարել է, որ եթե Ադրբեջանն իրոք նվազեցնի նավթի տարեկան արդյունահանումը 35 հազար բարելով, ապա դա նշանակում է, որ ամսական կորուստները կկազմեն 57,5 միլիոն դոլար, փոխանցում է Turan–ը։

Նա նշել է, որ նավթաարդյունահանման կրճատումն իր հետ կարող է բերել նաև մանաթի արժեզրկման։ Տնտեսագետի խոսքով, եթե նավթարդյունահանող երկրների որոշումից հետո նավթի գինն աճի տաս կամ ավել դոլարով, ապա Ադրբեջանը կարող է շահել գների աճից ավելի շատ, քան արդյունահանման ծավալի կրճատումից։

Ըստ նրա, հակառակ պարագայում Ադրբեջանը չի կարողանա կոմպենսացնել արդյունահանման նվազման հետևանքով առաջացած բացերը։