28.11.2024
Ռազմական փորձագետ. Ադրբեջանը հետաքրքրված է բելառուսական «Полонез» համակարգերով
prev Նախորդ նորություն

Չավուշօղլու. Նպատակ ունենք ՌԴ–ի հետ առևտուրը հասցնել 100 միլիարդ դոլարի

«Մեզ համար մեծ կարևորություն ունի թուրքական սննդամթերքի եւ ագրարային արտադրության դեմ արգելքների ու թուրքական ընկերություններից սահմանափակումների վերացումը»։ Նման հայտարարություն ՏԱՍՍ հետ հարցազրույցում արել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ դեկտեմբերի 1-ին նախատեսվող Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցելությանն ընդառաջ։

Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիան և Ռուսաստանը սովորական հարևաններ չեն.

«Հարյուրամյակներ շարունակ Եվրասիայի ռիթմը միասին ենք որոշել։ Մենք Ռուսաստանի հետ հարաբերությունները միշտ ձեւավորել ենք հեռանկարային ռազմավարությամբ։ Հարաբերությունների ապագան կազմում ենք այս հիմքերի վրա։ Մեր հեռանկարը կազմել ենք 100 միլիարդ դոլար առեւտուր, Ակկույու ատոմակայան եւ Թուրքական հոսք նախագծի շրջանակներում»,- ասել է նա։

Թուրքիա-Ռուսաստան տնտեսական հարաբերությունների ձեւավորումը հիանալի համարող նախարարը նշել է, Ռուսաստանը մատակարարում է էներգիա, իսկ Թուրքիան՝ սնունդ եւ թարմ միրգ։

«Հաջորդ շաբաթ Անթալիայում հյուրընկալելու եմ իմ պաշտոնակից Սերգեյ Լավրովին։ Մի քանի օր անց Թուրքիայի վարչապետը Ռուսաստան կժամանի Դմիտրի Մեդվեդեւի հրավերով։ Նոր տարուց հետո էլ երկու երկրների ղեկավարները կունենան կարևոր հանդիպումներ։ Մեր միակ նպատակն է զարգացնել Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները»,- ընդգծել է նա։