5.05.2025
Ռուս սենատորն անիրականանալի է անվանել Ասադին տապալելու Էրդողանի նպատակը
prev Նախորդ նորություն

Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովը հավանության է արժանացրել «Թուրքական հոսք»-ի կառուցումը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովը հավանության է արժանացրել «Թուրքական հոսք» գազատարի կառուցման մասին Ռուսաստանի հետ կնքված միջկառավարական համաձայնագրի վավերացման մաիսն օրինագիծը։

Թուրքիայի խորհրդարանում դրա քվեարկությունն անցկացվել է երեքշաբթի։ Հանձնաժողովի մակարդակով հաստատումից հետո այդ օրինագիծը կընդգրկվի խորհրդարանի նախագահության օրակարգ՝ լիագումար նստաշրջանում վերջնական վավերացման համար։

Առկա տեղեկություններով՝ օրենսդիրները ծրագում են այդ գործընթացն ավարտել մինչև Բինալի Յըլդըրըմի այցը Ռուսաստան, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 6-7-ին։ Այսինքն քվեարկությունն անցկացվելու է այս շաբաթ։
Բաքվում կկայանա Ադրբեջան–Պակիստան բիզնես ֆորումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով