28.11.2024
Վրաստանի մահմեդական համայնքին 20 մզկիթ է փոխանցվել
prev Նախորդ նորություն

Ռուս սենատորն անիրականանալի է անվանել Ասադին տապալելու Էրդողանի նպատակը

Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովն անիրականանալի է համարել Սիրիայում թուրքական բանակի հետապնդած նպատակը, որը նախօրեին հնչեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Պուշկովն այդ մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում՝ որակելով Էրդողանի հայտարարությունը որպես քաղաքական հռետորաբանություն:

Ավելի վաղ Էրդողանը, ելույթ ունենալով Ստամբուլում անցկացված սիմպոզիումի ժամանակ, հայտարարել էր, որ թուրքական բանակը Սիրիայում ռազմական գործողություն է սկսել, որպեսզի հասնի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի տապալմանը։

Էրդողանն Ասադին անվանել էր դաժան բռնակալ և ընդգծել, որ իրենց հաշվարկներով սիրիական հակամարտության ընթացքում զոհվել է 1 միլիոն մարդ, և որ մարդիկ շարունակում են զոհվել Սիրիայում։