Ասիական զարգացման բանկը քննարկում է Հյուսիս-Հարավ երկաթգծային միջանցքի կյանքի կոչման համար 200 միլիոն դոլարի վարկ տրամադրելու հարցը, ինչպես նաև Ադրբեջանի երկաթգծային ոլորտի զարգացման: 2016թ.-ի նոյեմբերի 14-25-ը Ադրբեջանում է գտնվելու բանկի պատվիրակությունն այդ նախագծի մասին տեղեկություններ հավաքելու համար, փոխանցում է Trend-ը: Վարկը տրամադրվելու է Բաքու-Յալամա (ՌԴ-ի սահման) երկաթգծային ճյուղի զարգացմանը՝Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում ու Ադրբեջանի երկաթծերի արդիականացմանն ու ֆինանսական արդյունավետության բարձրացմանը: