28.11.2024
Թուրքիան չի վերանայում իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ․ Էրդողան
prev Նախորդ նորություն

Սիրիայի արտգործնախարարը մերժել է Հալեպում ինքնակառավարման գաղափարը

Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը հայտարարել է, որ Դամասկոսը լիովին մերժում է Հալեպի՝ բանակի կողմից պաշարված արևելյան շրջաններում ինքնակառավարման գաղափարը: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն՝ այս մասին արտգործնախարարն ասել է ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հետ բանակցությունների արդյունքներով մամլո ասուլիս ժամանակ։

«Բանակցություններին Ստաֆան դե Միստուրան առաջարկել է ինքնավարություն ստեղծել Հալեպի արևելքում, որը կգտնվի ընդդիմադիր ուժերի իշխանության տակ։ Նման գաղափարը լիովին մերժվում է։ Դա կլինի մեր ազգային ինքնիշխանության խախտում և ահաբեկչության խրախուսում»,-ասել է նա։

Մուալեմը նաև հավելել է, որ միջազգային արենայում դրական տեղաշարժեր է տեսնում սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով։