28.11.2024
Նահապետյանի եւ Չավուշօղլուի բանավեճը. ո՞վ է «խաղաղության հրեշտակ»՝ Հայաստա՞նը, թե՞ Թուրքիան
prev Նախորդ նորություն

Թուրքիան չի վերանայում իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ․ Էրդողան

Մենք, ինչպես միշտ, շարժվում ենք այն նույն ուղղությամբ, ինչ ՆԱՏՕ-ն։ Այս մասին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան այժմ չի անցկացնում հարաբերությունների վերագնահատում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ։

«Հենց հիմա այդ հարցը չի քննարկվում։ Մենք շարժվում ենք այն նույն ուղղությամբ, ինչ ՆԱՏՕ-ն, ինչպես և միշտ արել ենք»,-ասել է Թուրքիայի առաջնոդը։