28.11.2024
Սիրիայի արտգործնախարարը մերժել է Հալեպում ինքնակառավարման գաղափարը
prev Նախորդ նորություն

«Ադրբեջանի միջազգային բանկը» միլիարդավոր դոլարներ է յուրացրել

Արդեն մեկ տարի է՝ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են «Ադրբեջանի միջազգային բանկ» ԲԲԸ-ի կողմից բազմամիլիարդ մեքենայությունների իրագործման մասին:

Նորանոր տեղեկություններ են հայտնվում բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիեւի պատճառած վնասների մասին, որն արդեն մի քանի տասնյակ միլիարդ մանաթ է կազմում:

Մի քանի օր առաջ հրապարակվել է Deloitte աուդիտորական հայտնի ընկերության հաշվետվությունը Միջազգային բանկի ընթացիկ տարվա առաջին կիսամյակի վերաբերյալ, որի եզրահանգումներին անհնար է չհավատալ: Իսկ դրանք սարսափելի պատկեր են ցույց տալիս, հայտնել է haqqin.az-ը:

Պարզվում է՝ առաջին փուլի շրջանակում բանկի հաշվեկշռից հանված միջոցները կազմել են 9 մլրդ 930 մլն մանաթ: Ըստ որում՝ առաջին եռամսյակում բանկի հաշվեկշռից Aqrarkredit բանկին փոխանցված միջոցների մեծ մասը եղել է արտարժույթով: