28.11.2024
Իվանիշվիլի. Վրաստանը մտադիր չէ գործել Սահակաշվիլիի մեթոդներով
14.06.2016
Իվանիշվիլի. Վրաստանը մտադիր չէ գործել Սահակաշվիլիի մեթոդներով

Վրաստանի գործող իշանությունները մտադիր չեն գործել Միխայիլ Սահակաշվիլիի հիմար մեթոդներով, որոնցով նա առաջնորդվում էր 2008-ի օգոստոսին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին: Ռուս-վրացական դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 2008թ. օգոստոսյան 5-օրյա պատերազմից հետո մի կողմից Վրաստանի և մյուս կողմից Հարավային Օսեթիայի, Աբխազիայի ու ՌԴ միջև: Օգոստոսի 26-ին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունը: Սեպտեմբերի 2-ին Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, արգելակվեց ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը: Երկխոսությունը ՌԴ և Վրաստանի միջև վարում են Վրաստանի նախագահի ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման գխով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինը: «Իրավիճակը, որն ունենք, Սահակաշվիլիի ամենամեծ սխալն է և նրա չմտածված, հիմար գործողությունների արդյունքը: Թող ոչ ոք պատրանք չունենա, որ մենք այդպիսի մեթոդներով ենք գործելու»,-ասել է Իվանիշվիլին և հավելել, որ վրացական իշխանությունները ճիշտ ուղի և ռազմավարություն են ընտրել, որը դրական արդյունքի կհանգեցնի: Իվանիշվիլին նշել է, որ Աբաշիձեի և Կարասինի երկխոսությունն այլընտրանք չունի: «Մենք ճիշտ ուղի ենք ընտրել և պետք է ամեն ինչ անենք, գրավելու համար մեր եղբայր աբխազներին ու օսերին: Վրաստանը պետք է այնքան ուժեղ դառնա, որպեսզի մեր եղբայրները ցանկություն ունենան ապրելու մեր հետ: Մենք ոչ ոքի չենք ստիպելու ինչ-որ բան ուժով անել և արդյունք անպայման կլինի: Համբերություն է հարկավոր», - ասել է Իվանիշվիլին: