28.11.2024
ԵՄ-ն արձանագրել է Թուրքիայի հետընթացն իրավական համակարգում ու խոսքի ազատության ոլորտում
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. Թրամփի հաղթանակը ՌԴ–ԱՄՆ գործընկերային հարաբերություններ կառուցելու շանս է տալիս

Դոնալդ Թրամփի հաղթանակն ԱՄՆ–ի նախագահական ընտրություններում հնարավորությունների պատուհան է բացում ՌԴ–ի համար, սակայն հայտնի չէ, կկարողանա Մոսկվան դրանք օգտագործել։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական ու միջազգային հետազոտություններին կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը։

Նա նշել է, որ Թրամփի հաղթանակը ՌԴ–ի ու ԱՄՆ–ի միջև գործընկերային հարաբերություններ կառուցելու շանս է տալիս, որը հաստատ չէր լինի Հիլարի Քլինթոնի հաղթանակի դեպքում։

Ըստ նրա, Թրամփը կցանկանար, որ ՌԴ–ը կանգներ ԱՄՆ–ի կողքին`Չինաստանի դեմ հակամարտությունում, սակայն ՌԴ–ի ղեկավարությունը դրան չի գնա, փոխացնում է rosbalt.ru կայքը։

Հայտնի մեքսիկացի քաղաքագետ Ռուբեն Ագիլար Վալենսուելան կոչ է անում շատ չգերագնահատե Դոնալդ Թրամփի խաղաղասիրությունը ու երաշխավորում է, որ ներքին խնդիրներ ունենալու դեպքում նա արտաքին հակամարտություն կհրահրի։
Ըստ նրա, երբ ներքին խնդիրներ են առաջանում հանրապետականները պատերազմ են սկսում`Բուշը հենց այդպես վարվեց Իրաքում, փոխանցում է РИА Новости–ին։

Ըստ նրա, Թրամփը չի գնա ՌԴ–ի հետ ուղիղ հակամարտության, քանի որ ԱՄՆ–ի նախագահը համակրում է Վլադիմիր Պուտինին։
Ազգային շահերի ինստիտուտի նախագահ Դմիտրի Սայմսը հայտարարել է, որ Թրամփը ՌԴ–ին ավելի դրական է վերաբերվում, քան Հիլարի Քլինթոնը։ Նա միջազգային հարաբերությունների այլ փիլիսոփայություն ունի։

Նա չի ցանկանում, որպեսզի ԱՄՆ–ին վերահսկի ամբողջ համաշխարհային աշխարհակարգը։ Թրամփը կոշտ պաշտպանելու է ամերիկյան ազգային շահերը, սակայն նա դրանք հասկանում է ավելի նեղ իմաստով, քան Քլինթոնը, փոխանցում է ntv.ru–ն։