28.11.2024
Փորձագետներ. Թրամփի հաղթանակը ՌԴ–ԱՄՆ գործընկերային հարաբերություններ կառուցելու շանս է տալիս
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն ԱՄՆ–ից ակնկալում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մեծ ջանքեր

Թրամփին ուղղված նամակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ նոր վարչակազմի օրոք Միացյալ Նահանգները իրենց ներդրումը կբերեն ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորման գործում`միջազգային իրավունքի նորմերի ու «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» շրջանակներում։ Այդ մասին Trend–ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը։

Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային նորմերին համահունչ, «Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»։

Նրա խոսքով, Ադրբեջանի սպասելիքներն ԱՄՆ–ից, որպես Մինսկի խմբի համանախագահից կայանում է նրանում, որ ԱՄՆ–ը`մյուս համանախագահների հետ միասին համատեղ ջանքեր գործադրեն հակամարտության կարգավորման ուղղությամբ այն սկզբունքների հիման վրա, որոնք այս պահին դրված են բանակցային սեղանին, ինչն էլ կբերի կայուն խաղաղություն, կայունություն ու տարածաշրջանային համատեղ համագործակցություն։