23.06.2025
Tageszeitung. Էրդողանին զսպելու հարցում ԵՄ–ը պետք է օրինակ վերցնի Պուտինից
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն արձանագրել է Թուրքիայի հետընթացն իրավական համակարգում ու խոսքի ազատության ոլորտում

Եվրամիությունը արձանագրել է Թուրքիայի հետընթացը իրավական համակարգի ու խոսքի ազատության ոլորտում։ Հուլիսյան ապստամբությունից հետո այդ երկրում իրավիճակը լրջորեն վատացել է, ասվում է ԵՄ-ին անդամակցությանը Թուրքիայի պատրաստվածության մասին Եվրահանձնաժողովի զեկույցում, որը հրապարակվել է նոյեմբերի 9-ին, փոխանցում է DW–ն։

Փաստաթղթում նշվում է, որ Թուրքիայում գործող մի շարք օրենքներ եվրոպական չափորոշիչներին չեն համապատասխանում։ ԵՄ-ն հատուկ մտահոգություն է հայտնում Թուրքիայում մարդու իրավունքների ու անցած շաբաթ քուրդ պատգամավորների ձերբակալությունների իրավիճակով։

Զեկույցում նշվում է, որ Թուրքիայի իշխաությունները կամայական են մեկնաբանում հակաահաբեկչական օրենսդրությունը ու այն օգտագործում ընդդիմության ու լրագրողների դեմ պայքարի համար։
Փորձագետներ. Թրամփի հաղթանակը ՌԴ–ԱՄՆ գործընկերային հարաբերություններ կառուցելու շանս է տալիս
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
23.06.2025
ՌԴ հատուկ ծառայությունները Սուքիասյանին կապում են ադամանդների մաքսանենգության հետ