28.11.2024
Նոր Մաքսային օրենսգիրքը մեծ փոփոխություններ կբերի ԵԱՏՄ–ում
prev Նախորդ նորություն

Մերկելն անհանգստացած է Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման տագնապալից վիճակով

Բեռլինը քաղաքական մակարդակով աշխատում է այն ուղղությամբ, որ թուրք փախստականները Գերմանիա չգան: Այս մասին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք գիտենք, որ եթե ապաստան ստանալու հիմքեր կան, ապա որոշումն ընդունվում է անկախ իրավական ընթացակարգով… Մենք նախ քաղաքականապես ենք աշխատում այն ուղղությամբ, որպեսզի Թուրքիայում այնպիսի իրավիճակ ստեղծվի, որը կհանգեցնի մարդկանց կողմից ապաստան փնտրելու անհրաժեշտության բացակայության»,- ասել է Մերկելը:

Նա հավելել է, որ «վերջին օրերին մենք Թուրքիայում մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ տագնապալից ահազանգեր ենք ստանում», սակայն դա «չի կասեցնի մեր ջանքերը շարունակելու պնդել, որպեսզի հիմնարար իրավունքները, օրինակ՝ լրատվամիջոցների ազատությունները ավելի լավ երաշխավորվեն, քան ներկայումս է»: