29.11.2024
Պակիստան–Ադրբեջան` «Սպառազինային տանդեմ»
prev Նախորդ նորություն

«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու թուրքական հատվածով առաջին փորձնական գնացքը կանցնի հունվարի 1-ին

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Կարս նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը հայտարարել է, որ Ասիան ու Եվրոպան միմյանց կապող «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու թուրքական հատվածի կառուցման առաջին փուլը կավարտվի մինչև ընթացիկ տարեվերջ։

Նրա խոսքերով՝ 2017 թվականի հունվարի 1-ին ԲԹԿ թուրքական հատվածով կանցնի առաջին փորձնական գնացքը.

«ԲԹԿ-ն ունի մեծ նշանակություն տարածաշրջանի աճի ու զարգացման համար։ Նախագիծը նաև հնարավորություն կտա ներդրումներ ներգրավել Կարսի նահանգում։ Առաջին փուլում կկառուցվի երկաթգծի մեկ գիծ։

Երկրորդ փուլի իրագործումը հնարավորություն կտա ապահովել գնացքների շարժը երկու ուղղություններով։ Պետությունը նույնպես վիթխարի կարևորություն է տալիս ԲԹԿ նախագծի իրագործմանը։

ԲԹԿ երկաթուղու շահագործումը նույնպես կհեշտացնի տեղական արտադրանքի արտահանումը։ Չինաստանը կկարողանա իր արտադրանքն արտահանել դեպի Եվրոպա ու մյուս երկրներ։ Եթե նախկինում դրա համար պահանջվում էր 1.5-2 ամիս, ապա ԲԹԿ-ի շահագործումից հետո այդ ժամկետը կկրճատվի մինչև 15 օրվա»։