ՌԴ-ի ու Իրանի միջև ռազմա-տեխնիկակն և ռազմական համագործակցությունն անընդհատ աճում է և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հասան Ռոհանի օգոստոսի ութին Բաքվում կայանալիք հանդիպումը նոր խթան կբերի ռուս-իրանական համագործակցության համար: ՌԴ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը հայտարարել է, որ ՌԴ-ի ու Իրանի համագործակցությունը աճ է արձանագրում: Ըստ նրա, դրան նպաստում Իրանից աստիճանաբար պատժամիջոցների չեղարկումը, իսկ ռազմա-տեխնիկական հարցում համագործակցության շուրջ երկխոսությունը սկսվեց դեռևս 2013թ.-ից: Արդեն նախորդ աշուն տեղի են ունեցել ՌԴ-ի ու Իրանի ռազմա-ծովային ուժերի համատեղ զորավարժություննեը, ինչն առաջին դրական փորձն էր, փոխանցում է vestikavkaza.ru կայքը: Ըստ նրա, այժմ էլ նախապատրաստվում է ավելի սերտ համագործակցություն Կասպից ծովում: Նրա խոսքով ռուս-իրանական համագործակցության ընդլայնումը թույլ կտա ավելի արդյունավետ դարձնել Մոսկվայի ու Թեհրանի կապերը: Փորձագետը նշել է, որ Սիրիայում ՌԴ-ը ապահովում է օդային գործողությունները, իսկ Ւրանը ՝ցամաքային: ՌԴ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վլադիմիր Սաժինը նշել է, որ ՌԴ-ը և Իրանը նպատակ ունեն զարգացնան ինչպես սեփական ռազմական համագործակցությունը՝ համատեղ զորավարժությունները, այնպես էլ ռազմա-տեխնիկական փոխգործակցությունը: Ըստ նրա, համագործակցության առաջին փորձն արդեն առկա է՝համատեղ զորավարժություններ Կասպից ծովում երկու երկրների ռազմա-ծովային ուժերի մասնակցությամբ: