28.11.2024
Ադրբեջանն Իրանին վարկ կտրամադրի՝ «Հյուսիս–Հարավի» մի հատվածի շինարարության համար
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի բանակը համալրված է աշխարհի ամենաարագ ուղղաթիռներից մեկը համարվող Ми-35М–ով

Շվեդական Expressen հանդեսի ռազմական փորձագետ Պետեր Տունբորգը կազմել է աշխարհի ամենաարագ ուղղաթիռների ցուցակը։

Խոսելով Ми-35М ուղղաթիռի մասին, որի առավելագույն արագությունը կազմում է 310 կմ ժամ, Տունբորգը նշել է, որ այդ ուղղաթիռները առաջին անգամ կիրառվել են Եթովպիայի ու Սոմալիի միջև պատերազմում, փոխանցում է Vesti.az–ը։

Ըստ նրա, ուղղաթիռը կարող է տեղափոխել վեց պարաշյուտիստ`ամբողջ հանդերձանքվ։ Ми-35М–ը անընդհատ արդիականացվում է ու այժմ ունի աէրոնավտիկայի ու նավիգացիայի ժամանակակից միջոցներ։

Նա նշել է, որ ՌԴ–ից բացի այդ ուղղաթիռներն ունեն Բրազիլիան, Վենեսուաելան ու Ադրբեջանը։

Բաքվի ռազմական ծախսերը 2003թ.–ին կազմում էին 135 միլիոն դոլաչր, իսկ արդեն 2016թ.–ին դրանք հասել են 1,7 միլիարդ դոլար։
Ինչ վերաբերվում է օդուժին, ապա Ադրբեջանի ռազմա–օդային ուժերը վերջերս ձեռք են բերել 60 հատ Ми-17 տրանսպորտային ուղղաթիռներ և 24 հատ Ми-35М հարվածային ուղղաթիռներ, փոխանցում է lenta.ru կայքը։