29.11.2024
Մամուլի տեսություն. ՀՀ ընդդիմությունն ընտրություններից առաջ մոբիլիզացման փորձ է անում
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն Իրանին վարկ կտրամադրի՝ «Հյուսիս–Հարավի» մի հատվածի շինարարության համար

Ադրբեջանը բանակցում է Իրանի հետ վերջինիս վարկ տրամադրելու շուրջ, որով նախատեսվում է կառուցել Ռեշտ-Աստարա երկաթուղին, որը պետք է միացնի Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի գործող երկաթուղիները: Այդ մասին հայտարարել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ նախագահ Ջավիդ Գուրբանովը «Ռազմավարական գործընկերութուն 1520. Կովկասի տարածաշրջան» գործարար համաժողովում ունեցած ելույթում, հայտնում է Haqqin.az-ը:

«Ռուսաստանը ևս ցանկություն ունի մասնակցելու նախագծին: Մենք կքննարկենք այդ հարցը»,-ասել է Գուրբանովը: Նա ասել է, որ համաժողովի անցկացման նպատակը փոխադրաձ ներդրումային ներուժի ուսումնասիրությունն է:

Կառուցվող Աստարա-Ռեշտ տրանսպորտային միջանցքը կմիացնի Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի երկաթուղիները: Նախագիծն իրականացվում է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում, որի նպատակն է ՌԴ, Ադրբեջանի, Իրանի, Հնդկաստանի և Օմանի տրանսպորտային մայրուղիների ինտեգրումը:

Ադրբեջան–ՌԴ–Իրան եռակողմ ֆորմատի ընդլայնման առաջարկը` Հյուսիս–Հարավ տրանսպորտային միջանցքի կյանքի կոչման համար խոսում է այդ նախագծի կարևորության ու գրավչության մասին։

Ինչպես հայտնում է ԱՊԱ–ն, այդ մասին «facebook»–ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը։
Ադրբեջանն ավարտել է 8,5 կիլոմետր երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը սահմանամերձ Աստարա կայարանից մինչև իրանական սահման, գրում է «Независимая Газета»-ն:

Հիշեցնենք, օրերս դիզելային գնացքով մեծ պատվիրակությունը թեստավորել է երկաթուղային գծի նոր հատվածը, որը «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի օղակներից մեկն է: Եվ որը պետք է Հյուսիսային Եվրոպան միացնի Հարավ-արևելյան Ասիայի հետ: Սահմանին կայացել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը: Պատվիրակությունները գլխավորել են Ադրբեջանի և Իրանի երկաթուղային գծերի ղեկավարներ Ջավիդ Գուրբանովը և Մոհսեն Փուրսեիդ Աղաին:

Ինչպես լրագրողներին հայտնել է «Ադրբեջանական երկաթուղային գծեր»-ի մամուլի ծառայության ղեկավար Նադիր Ազմամեդովը, այժմ կողմերն ակտիվացնում են Իրանի և Ադրբեջանի սահմանին գետի վրայով երկաթուղային կամրջի կառուցման ավարտի աշխատանքները: Ինչպես «Независимая Газета»-ին հայտնել է կառավարությունում աղբյուրը, կողմերը պայմանավորվել են առաջիկա շաբաթների ընթացքում ավարտել բոլոր աշխատանքները: