28.11.2024
Վիգեն Սարգսյանը Մոսկվայում կստորգրի ՌԴ-ի հետ միավորված զորախմբի պայմանագրը
prev Նախորդ նորություն

Իրանը կարող է կրկին Համադանի ավիաբազան ՌԴ-ին տրամադրել

Իրանի իշխանությունները դիտարկում են Համադանի ավիաբազան կրկին Ռուսաստանին տրամադրելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է Իրանի պշատպանության նախարար Հոսեյն Դեհգանը, գրում է ՏԱՍՍ-ը:

Ըստ գերատեսչության ղեկավարի, եթե իրավիճակը Սիրիայում պահանջի ռուսական օդային ուժի կիրառումն այդ երկրում, նման հնարավորություն կտրամադրվի:

Օգոստոսի 22-ին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Հասեմին Թեհրանում կայացած ճեպազրույցում հայտարարել էր, որ ՌԴ կողմից Համադանում իրանական «Շահիդ Նաժե» ավիաբազայի կիրառումը դադարեցվել է: Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը հավելել էր, որ ավիաբազան Ռուսաստանին տրամադրելու Իրանի որոշումը կայացվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորման դեմ պայքարում փոխգործակցության շրջանակում և Սիրիայի կառավարության խնդրանքով: