28.11.2024
Իրանը կարող է կրկին Համադանի ավիաբազան ՌԴ-ին տրամադրել
prev Նախորդ նորություն

«Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը կարևոր է ողջ տարածաշրջանի համար». Էրդողան

Թուրքիայի և Իսրայելի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Ռեուվեն Ռիվլինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են օրինագիծը, որն արգելում է ազանը բարձրախոսի միջոցով հնչեցնել Իսրայելում, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

Իսրայելի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում Էրդողանը հետաքրքրվել է օրինագծով։ Իսրայելի նախագահը հայտարարել է, որ Իսրայելում ապահովվելու է դավանանքի ազատությունը բոլոր կրոնների ներկայացուցիչների, այդ թվում՝ մուսուլմանների, քրիստոնյաների ու հուդայականության հետևորդների համար։

Էրդողանը ասել է, թե թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր է ողջ տարածաշրջանի համար։ Նա հույս է հայտնել, որ երկու երկրների էներգետիկայի նախարարությունները համատեղ գազային նախագծեր կյանքի կկոչեն։