28.11.2024
«Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը կարևոր է ողջ տարածաշրջանի համար». Էրդողան
prev Նախորդ նորություն

Դամասկոսը ներխուժում է որակել Թուրքիայի գործողությունը Սիրիայում

Անկարան ու Վաշինգտոնը չեն համաձայնեցնում Դամասկոսի հետ իրենց ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում, նրանց ներկայությունը երկրում ոչ այլ ինչ է, քան ներխուժում: Այդ մասին հայտարարել է սիրիական բանակի քաղաքական վարչության տեղեկատվության բաժնի պետ, բրիգադի գեներալ Սամիր Սուլեյմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Գործողությունները Սիրիայի հյուսիսում մենք միջամտություն ենք համարում մեր ներքին գործերին, ագրեսիա ու ներխուժում, որին մենք հակազդում ենք`պայքարելով գրոհայինների դեմ»,-ասել է գեներալը:

Նա ասել է, որ Սիրիայի բանակը հակազդելու է «օտարերկրյա պետությունների կողմից ներխուժման ցանկացած փորձի»:

«Ամեն անգամ, երբ մեր բանակը պայքարում է ահաբեկչական խմբավորումների դեմ երկրի տարբեր շրջաններում, հատկապես Հալեպում, դա նշանակում է, որ այն պայքարում է, թեև միջնորդավորված, Թուրքիայի դեմ: Որովհետև Անկարան ամբողջական աջակցություն է ցուցաբերում այդ խմբավորումներին զենքով, մարդկանցով, փորձագետներով, որոնք իրենց հերթին, մասնակցում են կռիվներին»,-ասել է Սուլեյմանը: