28.11.2024
Տնտեսագետներ. Առանց կառուցվածքային բարեփոխումների Թուրքիայի տնտեսությանը «դանդաղ մահ» է սպասվում
17.05.2016
Տնտեսագետներ. Առանց կառուցվածքային բարեփոխումների Թուրքիայի տնտեսությանը «դանդաղ մահ» է սպասվում

Թուրքիան տրանսֆորմացիայի է ենթարկվում ասիական մոդելով, որտեղ որոշումները կայացնում է նախագահը և չընտրվող խորհրդականների խումբը: Թուլանում են հակակշռող ու զսպող մեխանիզմներն, իսկ դա տանում է պետական կառավարման համակարգի վատթարացման: Այդ մասին հայտարարել է ճապոնական Nomura ֆինանսական հոլդինգի տնտեսագետ Թիմոթի Էշը: Նրա խոսքով, Էրդողանի կառավարման 14 տարիներն անցել են «Էրդոգանոմիկայի»՝ տնտեսական քաղաքականության շրջանակներում, որի հիմքում ներդրումներն են ենթակառուցվածքներում և ներքնին պահանջարկի խրախուսումը քաղաքականության լույսի ներքո: Թուրքիայի նախագահի թիմում կարծում են, որ ֆինանսական դրույքաչափերի նվազեցումը հանգեցնում է ինֆլյացիայի, հետևաբար տնտեսական աճի, փոխանցում է vz.ru կայքը: Վերջին 50 տարվա ընթացքում Թուրքիայի տնտեսությունն աճում էր միջինի 4.5%-ով, իսկ վերջին չորս տարվա ընթացքում 3%-ի չափով: Տնտեսագետները զգուշացնում են՝ առանց կառուցվածքային բարեփոխումների, ինչպես նաև Էրդողանի տնտեսական հայացքները, կարող են վատթարացնել երկրի տնտեսական վիճակը: Ստամբուլի Քոչ համալսարանի պրոֆեսոր Քամիլ Յըլմազը հայտարարել է, որ Թուրքիայի տնտեսական աճի դանդաղումը կապված է կառուցվածքային բարեփոխումների բացակայությամբ: Բացի այդ, վերջին երեք տարվա քաղաքական իրադարձությունները հանգեցրել են ներդրումային ծրագրերի կրճատմանը: Յըլմազը տնտեսական իրավիճակը նկարագրում է «դանդաղ մահ» տերմինով, փոխանցում է Al-Monitor-ը: Նրա խոսքով, «դանդաղ մահից» խուսափելու համար քաղաքական գործիչները դիմում են պոպուլիստական քայլերի՝ դրույքաչափերի նվազեցմանը: Դա որոշակի աճ կապահովի, սակայն միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում դրա համար պետք է վճարել: Ըստ նրա, դժվար ժամանակներ են սպասվում նաև տնտեսության իրական հատվածին. իրավիճակի վրա ազդում են ահաբեկչությունները, տնտեսության դանդաղումն ու քաղաքական անկայունությունը: Արդեն այս տարի 240 ընկերություններ դիմել օգնության՝ սննկացումից խուսափելու համար, իսկ բանկերում ավելանում է պրոբլեմատիկ վարկերի ծավալը: Այն հասել է 3,3%-ի, մինչդեռ անցյալ տարի 2,2% էր: Փորձագետների կարծիքով այդ ցուցիչը նվազեցված է, և իրականում այն հասնում է 6,6%-ի: