Սանկտ-Պետերբուրգում կկայանա ղարաբաղյան հակամարտության հարցով գագաթաժողով: Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը: Ըստ աղբյուրի, այսօր ՌԴ փոխարտգործնախարար Գեորգի Կարասինը ընդունել է Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիս Ռիպպերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պյեր Անդրիեին: ՌԴ ԱԳՆ-ը կայքը նշում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման միջազգային ջանքերը, ինչպես նաև Սանկտ-Պետերբուրգում ղարաբաղյան կարգավորման շուրջ եռակողմ գագաթաժողովը՝ չնշելով ժամկետները: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, նշել է, որ Սանկտ-Պետերբուրգում կարող է կայանել ՀՀ ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: