Ռուսաստանը պատրաստ է առաջիկայում C-300 հակաօդային համակարգերի երկրորդ խմբաքանակն առաքել Իրան, սակայն սպասում է, որ իրանցի գործընկերները կկատարեն ֆինանսական պարտավորությունները: Այդ մասին հայտարարել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը: Հուլիսի 3-ի դրությամբ Իրանի հակաօդային պաշտպանությունն արդեն ունի այդպիսի մի քանի համակարգ: «Մենք առաքել ենք առաջին խմբաքանակը: Դա լիարժեք համալիր է: Մենք պատրաստվում ենք երկրորդ խմբաքանակն առաքել: Մեր գործընկերները պետք է վճարում կատարեն, իսկ գույքն արդեն փաստացի պատրաստ է առաքման»,-ասել է Ֆոմինը, փոխանցում է RT-ը: Իրանն արդեն ցուցադրել է C-300 համակարգերի տարրերը Թեհրանում կայացած զորահանդեսներից մեկի ժամանակ: