26.11.2024
Freedom House. Ադրբեջանը շարունակում է հալածել անկախ լրատվամիջոցներին
prev Նախորդ նորություն

Ջեյմսթաունյան հիմնադրամի նախագահ. Ադրբեջանը կարևոր երկիր է ԱՄՆ ցանկացած վարչակազմի համար

Իշխանության ղեկին Բիլ Քլինթոնը աչքի էր ընկնում իր պրագմատիզմով, մինչդեռ Բարաք Օբաման Ադրբեջանի հարցում ընտրել է գաղափարական մոտեցումը: Քլինթոնները առաջնորդվում են պրագմատիզմով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Ջեյմսթաունյան հիմնադրամի նախագահ Գլեն Հովարդը:

Նրա խոսքով, Հիլարի Քլինթոնը հաղթանակը կարող է ձեռնտու լինել Ադրբեջանի համար, սակայն Դոնալդ Թրամփի հաղթանակը նույնպես շահեկան է Բաքվի համար մի քանի գործոնների պատճառով:

Հովարդը նշել է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին Իսկանդերի առաքումները կարող են Կովկասում սպառազինությունների մրցավազք հրահրել: Ըստ նրա, Ադրբեջանը կարող է իր պաշտպանության համար զենքեր գնել Թուրքիայից, Պակիստանից և այլ երկրներից: Նա նշել է, որ Բաքուն լավ հարաբերություններ ունի Թուրքիայի, Պակիստանի ու Իսրայելի հետ:

Հովարդը հավելել է, որ Ադրբեջանը կարևոր երկիր կլինի ԱՄՆ-ի համար ՝ թե՛ Թրամփի, թե՛ Քլինթոնի օրոք: