26.11.2024
Ջեյմսթաունյան հիմնադրամի նախագահ. Ադրբեջանը կարևոր երկիր է ԱՄՆ ցանկացած վարչակազմի համար
prev Նախորդ նորություն

Վրաստանի խորհրդարանում երեք հայ և չորս ադրբեջանցի ներկայացված կլինի

Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքում պատգամավորական մանդատ է ստացել չորս ադրբեջանցի: Երեքն ընտրվել են իշխող Վրացական երազանքի ցուցակով՝ Մահիր Դարզիևը, Սավալան Միրզոևն ու Ռուսլան Գաջիևը:

Խորհրդարան է անցել նաև Ազեր Սուլեյմանովը: Նա ներկայացնում էր Միացյալ ազգային շարժում կուսակցությունը, փոխանցում է haqqin.az-ը:

Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքով օրենսդիր մարմնում տեղ են գտել երեք կուսակցություններ՝Վրացական երազանքը, Միացյալ ազգային շարժումն ու Հայրենասերների դաշինքը:

Բացի այդ, հայտնի է, որ Վրաստանի խորհրդարանում ներկայացված կլինեն նաև ազգությամբ երեք հայ պատգամավորներ: Ջավախքից չորրորդ հայի՝ Արսեն Կարապետյանի մանդատի հարցը դեռ հարցականի տակ է: Վերջինս Միացյալ ազգային շարժում ընդդիմադիր կուսակցության համամասնական ցուցակում է, նաև առաջադրվել էր Ախալքալակից: Ու թեև մեծամասնական ընտրակարգով չի անցել, հավանականություն կա, որ նա խորհրդարանում կհայտնվի կուսակցության համամասնական ցուցակով: Այս խնդրի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի այսօր: