Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ԱՊՀ երկրների անվտանգության և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում կոչ է արել ավելի ակտիվ զբաղվել Մերձնեստրի, Լեռնային Ղարաբաղի և ԱՊՀ այլ ակտուալ հարցերի լուծմամբ: Լուկաշենկոյի խոսքով, այսօրվա միջոցառումը հնարավորություն է տալիս ավելի ակտիվ զբաղվել այն խնդիրներով, որով հիվանդ է ԱՊՀ-ը՝ Մերձդնեստր, Լեռնային Ղարաբաղ, Ուկրաինա: Նրա խոսքով, եթե իրենք չտեսնեն այդ հիվանդությունները, չբուժեն դրանք, ապա այդ խնդիրներն ավելի կխորանան, փոխանցում է БЕЛТА-ն: "Մենք բոլորս մի նավակում է, ունենք մոտ մտածելակերպ ու պատրաստ ենք բարելավել իրենց կյանքը", - հավելեց նա: