28.11.2024
Ազնավուրն Օլանդի հետ քննարկել է ղարաբաղյան հիմնախնդիրը
09.04.2016
Ազնավուրն Օլանդի հետ քննարկել է ղարաբաղյան հիմնախնդիրը

Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը ապրիլի 8-ին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ և քննարկել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Հանդիպման լուսանկարն Instagram-ի իր էջում տեղադրել է Ֆրանսիայի նախագահը։ Այդ մասին տեղեկությունը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում կիսել է նաև աշխարհահռչակ հայ շանսոնյեն։ Նշվում է, որ նրանք հանդիպման ընթացքում քննարկել են Ղարաբաղյան հարցը։ Լեռնային Ղարաբաղում ապրիլի 2-ի գիշերը սրվել էր իրավիճակը, սկսվել էին թեժ մարտեր զորքերի միջև, ինչից հետո կողմերը միմյանց են մեղադրել հրադադարի խախտման համար: Ապրիլի 5-ին ժամը 12.00-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում: Ռազմական գործողությունների արդյունքում հայկական կողմը ունի 44 զոհ և 121 վիրավոր: Ադրբեջանական կողմը, ըստ ԼՂՀ ՊԲ տվյալների, կորցրել է 29 տանկ, երկու ուղղաթիտ, 12 հարվածային անօդաչուներ, 6 զրհատեխնիկա: Հայկական կողմի տվյալներով, ադրբեջանական զինուժի զոհերը գերազանցում են 300-ը: Բաքվի տեղեկությունները սեփական կորուստների մասին, ըստ հայկական կողմի, խիստ նվազեցված են: