28.11.2024
Փորձագետներ. ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի դաշինքի համար կան տնտեսական նախադրյալներ
29.03.2016
Փորձագետներ. ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի դաշինքի համար կան տնտեսական նախադրյալներ

ԵՄ-ու ու ԵԱՏՄ-ում ընթացիկ տնտեսական վիճակը խոսում է դաշինքի ստեղծման օգտին, որը թույլ կտար հաղթահարել տնտեսական դժվարությունները: Ակնհայտ է, որ հիմնարար տնտեսական նախադրյալներ դրա համար առկա են: Դա իր մեջ ներառում է ինչպես աշխարհագրական դիրքն ու տնտեսական համակարգերի փոխլրացնելու հեռանկարները: Այդ մասին հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի գլխավոր տնտեսագետ Յարոսլավ Լիսովոլիկը: Նա նշել է, որ ԵԱՏՄ-ին անհրաժեշտ է ընդլայնել դաշինքներն ու ստեղծել լրացուցիչ հնարավորություններ տնտեսական և ներդրումային աճի համար: Ըստ նրա, այդ առումով առկա են ԵՄ-ի հետ տնտեսական դաշինքների զանազան տարբերականեր, որոնք այժմ մշակվում են, փոխանցում է tpp-inform.ru կայքը: Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի Եվրոպական ուսումնական ինստիտուտի ինտեգրացիոն գործընթացների ամբիոնի վարիչ Նիկոլայ Կավեշնիկովը հայտարարել է, որ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի հարաբերությունների զարգացումը կարող է դառնալ ՌԴ-ի ու ԵՄ-ի հարաբերությունների համար դրական ազդակ: Նրա խոսքով, դա միայն հեռանկար է, սակայն պետք է ձեռնարկել կոնկրետ քայլեր ահաբեկչության դեմ պայքարում, հանցավորության դեմ պայքարում, միգրացիոն հարցերում և այլն: Իր հերթին, Մոսկվայի պետական համալսարանի սոցիոլոգիական ֆակուլտետի դեկանի տեղակալ Պավել Կանևսկին հայտարարել է, որ ԵՄ-ը նույնպես պետք է հետաքրքված լինի ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների զարգացմամբ, քանի որ Եվրոպայում տնտեսական աճը դանդաղում է և անհրաժեշտ են տնտեսական նոր ֆորմատներ արևելյան հարևանների, այդ թվում ՌԴ-ի հետ: