Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմը այցելել է Ադրբեջան, որտեղ վերահաստատել է Անկարայի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության հարցում: «Ադրբեջանի բարեկամը մեր բարեկամն է, նրա թշնամին՝ մեր թշնամին»,- APA-ի փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի վարչապետը: Յըլդըրըմի խոսքով՝ եկել է «Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը օկուպացրած Հայաստանին կանգնեցնելու ժամանակը»: «ԵԱՀԿ Մինսկի խումբը մեկ հավաքվում, մեկ բաժանվում է: Անցել է բառերի ժամանակը, պետք է գործ անել»,- մասնավորապես՝ ասել է Թուրքիայի նորաթուխ վարչապետը Բաքվում: Յըլդըրըմի խոսքով՝ Ղարաբաղյան հարցը կարող է լուծվել միայն այն ժամանակ, երբ այսպես կոչված ադրբեջանական հողերը «կազատագրվեն»: