ՌԴ-ը Իրան է առաքել С-300 զենիթա-հրթիռային համակարգի առաջին խմբաքանակը: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Ջաբերի Անսարին: ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվայի ու Թեհրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն С-300 համակարգերն Իրանին են տրամադրվելու փուլ առ փուլ: Նախորդ տարվա ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է Իրանին այդ համակարգերի առաքման արգելքը: Իրանին С-300 համակարգերի արգելքը կիրառել էր նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը 2010թ.-ին՝ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի պատճառով: