ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության շուրջ բանակցությունները կավարտվեն այս տարվա ամռանը: Այդ մասին Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը: Նրա խոսքով, երկկողմ համագործակցության շուրջ համաձայնագիրը կընդգրկի ԵՄ-ու Ադրբեջանի միջև համագործակցության լայն շրջանակ, փաստաթղթում տեղ կգտնի նաև ղարաբաղյան հակամարտությունը, փոխանցում է Trend-ը: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը` ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ հակամարտության կարգավորմանը հնարավոր է հասնել երկու կողմերի մասնակցությամբ: Նրա խոսքով, միջազգային հանրությունը կարող է առաջարկություններ մտցնել հարցի կարգավորման շուրջ, սակայն ընտրություն պետք է կատարեն հակամարտության կողմերը: