2.05.2025
Օբաման զերծ է մնացել Գյուլենի արտահանձնման վերաբերյալ հայտարարությունից
prev Նախորդ նորություն

Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան

Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: «Զվարթնոց» օդանավակայանում Վրաստանի իր գործընկերոջը դիմավորել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այցի շրջանակում նախատեսվում են Վրաստանի վարչապետի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Ռուսաստանի հարավում մեկնարկել են «Կովկաս-2016» զորավարժությունները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով