28.11.2024
ՆԱՏՕ-ն աջակցում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը
17.02.2016
ՆԱՏՕ-ն աջակցում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը

ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այդ մասին Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: Նա նշել է, որ Դաշինքն անմիջապես ներգրավված չէ ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, սակայն իրենք աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և կողմ են հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նրա խոսքով, ՆԱՏՕ-ում մտահոգված են զորքերի շփման գծում լարվածությամբ: "Մենք կոչ են անում կողմերին աշխատել խնդրի խաղաղ կարգավորման ուղղութամբ", - նշեց նա: Ապատուրայը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկու երկիր ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ են: Նա հավելել է, որ Դաշինքի պաշտոնական դիրքորոշումն է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և հակամարտության խաղաղ կարգավորմանը, փոխանցում է Trend-ը: