Ադրբեջանը կարող է ՌԴ-ի տարածքով դեպի Եվրոպա արտահանվող նավթի մի մասն ուղղել դեպի Իրան: Այդ մասին հայտարարել է SOCAR ընկերության նախագահ Ռովնաղ Աբդուլաևը: Նրա խոսքով, դա ընդամենը դիվերսիֆիացիա է և դրանում ոչ մի վախենալու բան չկա: SOCAR ադրբեջանական ընկերությունը 2016թ.-ի հունվարին Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով արտահանել է 258 հազար տոննա՝ 2015թ.-ի հունվարի 169,51 հազար տոննայի համեմատ, փոխանցում է Trend-ը: SOCAR Նովոռոսիյսկով իրականացնում է սեփական հանքավայրերից արդյունահանված նավթի արտահանումը: