25.11.2024
Ռազմական փորձագետ. Ռուսաստանն ավիաշինարարական կլաստեր կունենա Ադրբեջանում
prev Նախորդ նորություն

Կարինե Գևորգյան. Թուրքիան չի գնա Իրանի հետ քաղաքական դաշինքի

Հաջորդ շաբաթ Թուրքիայի նախագահն այցելելու է Թեհրան, որտեղ հանդիպի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Քաղաքագետ, արևելագետ Կարինե Գևորգյանը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահի ակտիվ դիվանագիտական, միջպետական գործունեությունը կապված է Թուրքիայի համար ակտուլ խնդիրների ու ահաբեկչության հետ:

Նա նշել է, որ այդ ակտիվությունը կապված է հիմնականում տնտեսական նախագծերի ու կոմունիկացիոն հարցերի հետ, որոնց թվում Հյուսիս-Հարավը, Նոր Մետաքսի ճանապարհը: Ըստ նրա, Թուրքիան զգում է իրանական տարանցման կարիքն ու լավ գումարներ է վաստակում դրա վրա, փոխանցում է pravda.ru կայքը:

Ըստ փորձագետի, սկզբնական շրջանում Թուրքիան պետք է խզի կապերը Սաուդյան Արաբիայի հետ, քանի որ Էռ-Ռիյադը հարաբերություններ չունի Իրանի հետ: Իրանն ու Սաուդյան Արաբիան մի շարք անհաղթահարելի խնդիրներ ունեն ու ինքը չի կարծում, որ Թուրքիան կգնա Իրանի հետ քաղաքական դաշինքի, քանի որ ունի Սաուդյան Արաբիայի ֆինանսական աջակցության կարիքը: