25.11.2024
Կարինե Գևորգյան. Թուրքիան չի գնա Իրանի հետ քաղաքական դաշինքի
prev Նախորդ նորություն

Դեսպան. Անկարան դրական է գնահատում Ադրբեջան-Թուրքիա-ՌԴ համագործակցության ձևաչափի ստեղծումը

Թուրքիան դրական է գնահատում Ադրբեջան-Թուրքիա-ՌԴ եռակողմ համագործակցության ձևաչափի ստեղծումը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշգունը, փոխանցում է Anadolu-ն:

Նրա խոսքով, Ադրբեջանը նույնպես ամեն կերպ աջակցում է այդ եռակողմ համագործակցությանը: Դեսպանը նշել է, որ Թուրքիան հետաքրքրված է հարևանների հետ հարաբերությունների զարգացմամբ և վաղուց է օգտագործում տարածաշրջանային շփման ձևաչափը:

Ըստ նրա, համագործակցության այդպիսի սխեմաներ օգտագործվում են Բալկաններում ու Հարավային Կովկասում:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը Պետերբուրգում ՌԴ նախագահի հետ հանդիպմանն առաջարկել էր ձևավորել եռակողմ ձևաչափով համագործակցություն, որին Մոսկվան ու Անկարան դրան դրական են արձագանքել: